211652_close_icon
views-count3704 դիտում article-date 23:32 24-06-2016

«Տիտանիկ»-ը ևս չենթարկվեց «ջրօրհնեքի» ավանդական ծեսի, այսինքն՝ նրա կողքին շամպայնով շիշ չջարդեցին

1911 թվականի մայիսի 31-ին Տիտանիկի ջուր իջեցնելու առթիվ Բելֆաստի ափամերձ շրջանում հավաքվել էին մոտ 10 000 մարդ։ Նավիրանի կողքին հատուկ կառուցված բարձրաբեմի վրա գտնվում էին պատվավոր հյուրերը՝ «IMM» տրեստի սեփականատեր Ջոն Պիրպոնտ Մորգանը, Ջոզեֆ Բրյուս Իսմեյն իր դուստր Մարգարետի հետ, լորդ և լեդի Պիրրինները, Բելֆաստի քաղաքապետը և այլ աստիճանավորներ։ Նավի առաջնային մասի մոտակայքում կառուցված էին ևս երեք բեմահարթակներ՝ երկուսը հրավիրված հյուրերի համար, մեկը մամուլի համար։ «Ուայթ Սթար Լայն» ընկերության մյուս նավերի նման «Տիտանիկ»-ը ևս չենթարկվեց «ջրօրհնեքի» ավանդական ծեսի, այսինքն՝ նրա կողքին շամպայնով շիշ չջարդեցին։ 12։14-ին «Տիտանիկ»-ը 62 վայրկյանում բարեհաջող կերպով նավարկելով դեպի առաջ՝ նավարանից իջեցվեց Լագան գետ։

Նմանատիպ նյութեր