211652_close_icon
views-count4324 դիտում article-date 20:11 25-06-2016

Եվրո-2016. Չաքիրիի սուպերգոլը քիչ էր Լեհաստանին հաղթելու համար. տեսանյութ

Բացառիկ դրամատիկ և հետքրքիր ստացվեց Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը՝ Լեհաստանի և Շվեյցարիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսում լեհերը մեծ առավելություն ունեին, և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, որոնցից մեկն էլ Բլաշչիկովսկին իրացրեց: Սակայն 2-րդ խաղակեսում պատկերը փոխվեց: Շվեյցարացիները կարծես կերպարանափոխվեցին և տարածքային հսկայական առավելություն ունեին: Լեհերը ընդհանրապես անճանաչելի էին: Երկար ժամանակ շվեյցարացիներին չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը, սակայն 84-րդ րոպեին Ջերդան Շաքիրին սուպերգոլի հեղինակ դարձավ՝ մկրատաձև հարվածով գրավելով Ֆաբիանսկու դարպասը: Անկասկած, դա ոչ միայն այս մրցաշարի, այլ նաև տարվա ամենագեղեցիկ գոլերից մեկն է լինելու: Հիմնական և լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին՝ 1:1 և հաղթողին պետք է որոշեր 11 մետրանոց հարվածաշար: Այստեղ բախտը ժպտաց լեհերին, որոնք իրացրեցին իրենց բոլոր հարվածներրը, իսկ շվեյցարացիներից ճակատագրական վրիպումը թույլ տվեց Գրանիտ Չաքան՝ 5:4: Լեհաստանի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Խորվաթիա-Պորտուգալիա մրցավեճի հաղթողը: [b] Եվրո-2016, 1/8 եզրափակիչ[/b] Շվեյցարիա - Լեհաստան՝ 1:1 Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39 11 մետրանոցներով՝ 5:4
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր