Ղրղզստանում 6,3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչպես հայտնում է haqqin.az-կայքը, Ղրղզստանում 6,3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկացնում է Եվրոպական սեյսմիկ կենտրոնը։
Ըստ ինֆորմացիայի ցնցումները ֆիքսվել են ժամը 17։17-ի սահմաններում, Աստանայի ժամանակով։
Էպիկենտրոնը գտնվում է Բիշքեկից 381 կմ դեպի հյուսիս, և Օշ քաղաքից 117 կմ դեպի հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնի խորությունը 48 կիլոմետր է։