211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:42 27-06-2016

Գագիկը կոտրած մկրատով հարվածել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի հետույքին, մյուսի՝ ձեռքին

Գագիկ Չանգլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿ հիմնարկի հերթապահ մասում հարձակվել է ՔԿ հիմնարկի աշխատակիցներ Ա. Հակոբյանի և Կ. Մելքոնյանի վրա, ապա իր ձախ ձեռքում առկա կոտրած մկրատի մասնիկով հարվածել է Կ. Մելքոնյանի հետույքի աջ հատվածին, իսկ աջ ձեռքով հարվածել է Ա. Հակոբյանի ձախ ձեռքի ափի շրջանին: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 319 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր