7374 դիտում
13:36 28-06-2016
Ի՞նչ գին կվճարի Ադրբեջանը Մամիկոն Խոջոյանին խոշտանգելու համար
Ինչպես տեղեկացրել էինք, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը, ում Ադրբեջանում դաժան խոշտանգման էին ենթարկել և ինչի արդյունքում նա Հայաստանին վերադարձվելուց հետո մահացել էր, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել:
Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ խոսելով գործի ընթացքից նշեց, որ այն դեռ քննության փուլում է: Հեղինե Խոջոյանը նշեց, որ օրեր առաջ գործով զբաղվող ներկայացուցիչները զանգահարել են իրեն եւ հայտնել, որ շուտով հայտնելու են, թե ինչ գումարային վճարում են որպես փոխհատուցում պահանջելու Ադրբեջանից:
Նրա խոսքով՝ հարցը գումարը չէ, այլ այն, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ դաժանությունների են դիմում ադրբեջանական իշխանությունները եւ, ինչու չէ, նաեւ այդ կերպ պատժվեն իրենց դաժանությունների դիմաց:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած Մ. Խոջոյանի գործը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից: Նրանց փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել էր Մ. Խոջոյանի գործի մասին, որը 77-ամյա ՀՀ քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014թ. ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան 1 ամիս. այդ ընթացքում նա, ազգային եւ կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել էր խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ ՀՀ իշխանություններին հանձնվելուց եւ տուն վերադառնալուց երկու ամիս անց: Հայցվորները բողոքում էին, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի եւ, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել էին դեղեր, որոնք իրենց մեջ պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ եւ 3-րդ հոդվածները: Նրանք պնդում էին, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել էր Մ. Խոջոյանի մահվանը: Նրանք նաեւ պնդում էին, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չէր իրականացվել պարոն Խոջոյանի կալանավորման եւ նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն:
Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում էին, որ իրենց հոր վնասվածքները, ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո հեռուստատեսությամբ եւ ինտերնետով տեսնելը պարունակել են 3-րդ հոդվածի եւս մեկ խախտում: Ավելին, Մ. Խոջոյանի երեխաները պնդում էին, որ իրենց ծեր հայրը անօրինաբար էր զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, եւ նրան չէին տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջեւ էր կանգնել: Կապված սրա եւ վերը նշված խախտումների հետ՝ նրանք գտնում էին, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը:
Վերջապես, նրանք պնդում էին, որ իրենց իրավունքները եւ իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված): Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին եւ դատարանի հարցերին մինչեւ 2016թ. մարտի 8-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի գործը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Ինչպես նաեւ փոխանցել, որ իրենք գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր նա:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ այս տարվա մարտի 4-ին գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ Մ. Խոջոյանը ոչ թե բնական մահով է մահացել, այլ ադրբեջանցիներն են նրան սպանել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա դուստրը: Հ. Խոջոյանը նշել էր, որ հորն Ադրբեջանում դիզվառելիք են ներարկել, ինչի ընթացքում օրգանիզմը քայքայվել ու մահվան պատճառ է դարձել: Մինչեւ այդ էլ տիկին Հեղինեն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ էր արել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել:
Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
14:29 07-02-2015
Մամիկոն Խոջոյանին խոշտանգելով մահվան հասցնելու համար ադրբեջանցիներն առավելագույնը 3 տարի հետո պատասխան կտան
1641 դիտում
11:07 07-03-2014
Մամիկոն Խոջոյանին ամենայն հավանականությամբ վաղը կվիրահատեն
1663 դիտում
13:18 19-03-2014
Մամիկոն Խոջոյանին վիրահատել են
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար