2297 դիտում
16:06 28-06-2016
Համակարգը պատրաստ է ջրի սպառման «պիկերին». Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. մայիսին
Մայիսն ակտիվ աշխատանքի ամիս էր Երեւան Ջուր ՓԲԸ համար: Ամենօրյա գործերին եկավ-միացավ, ընդ որում մեծ ծավալներով, ջրաշինարարությունը: Ինչ-ինչ պատճառներով այն այս տարի սկսվեց սովորականից ուշ, որով պայմանավորված ընկերությունը ձեռնարկեց միջոցներ աշխատանքները թափով առաջ տանելու համար: Նրա պատվերով նոր ջրագծերի կառուցմանը կապալառուները ձեռնամուխ եղան Եղվարդ քաղաքում, Առինջ, Բարձրաշեն, Պտղնի, Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերում, Երեւանի Երզնկյան, Լազոյի, Կարա-Մուրզայի, Կաշեգործների, Անդրանիկի, Մալաթիայի փողոցներում, Արաբկիր ու Նոր Նորք վարչական շրջանների մի շարք ներբակային տարածքներում: Միաժամանակ շարունակվեցին նախագծա-նախահաշվային աշխատանքները, պայմանագրեր կնքելը առաջիկայում նոր ծրագրերի իրականացման համար:
Ընդ որում, սկսված ջրաշինարարությունն ուներ մեկ առանձնահատկություն: Հեռակառավարման SCADA ծրագրի ներդրման աշխատանքների շրջանակներում մի շարք մայրուղային ջրատարներում ու օրվա կարգավորիչ ջրամբարներում փոխարինվել են փականները, տեղադրվել են այլ ժամանակակից սարքավորումներ: Ներկայումս համակարգում գործող հեռատեղեկատվական «Լոկատոր» ծրագիրը ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությանը մշտապես տեղեկություն է տալիս սպասարկման տարածքում ջրամատակարարման վիճակի մասին: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում ավելի արագ միջամտել իրավիճակին, բայց՝ համապատասխան ծառայության միջոցով: Մինչդեռ SCADA-ի ներդրումը հնարավորություն կտա ընդհանրապես ժամանակ չկորցնել. «մեկ կոճակի» միջոցով Աբովյան 66ա հասցեից ուղղակիորեն միջամտել տեխնիկական կառույցների աշխատանքին, անմիջապես լուծել առաջացող խնդիրները: Սրա կարեւորությունն ակնհայտ է, եթե հաշվի առնենք, որ ջրամատակարարման ցանցը ձգվում է Ապարանից Մասիս, Աշտարակից Գառնի: SCADA-ն ըստ էության համակարգի վաղվա օրն է, ինչով եւ բացատրվում է տնօրինության ուշադրությունը տարվող աշխատանքներին:
Այնուամենայնիվ, նմանօրինակ ծրագրերը երկարաժամկետ են: Մինչդեռ ամառային շոգ եղանակներով պայմանավորված սպառման «պիկերին» մայրաքաղաքը ջրով ապահովելու խնդրի հրատապությունն ակնհայտ է: Դրա համար, ինչպես ամեն տարի, արդեն մայիսին ընկերությունը համապատասխան միջոցներ ձեռնարկեց: Չնայած, որ Երեւանին դեռեւս լիովին բավականացնում է լեռնային աղբյուրների ջուրը, այնուամենայնիվ պահուստային հանդիսացող «Արարատյան» եւ «Շոր-շոր» աղբյուրների պոմպակայանները բերվեցին «մարտական վիճակի»՝ ցանկացած պահի վերագործարկելու նպատակով: Սա կարեւոր էր նաեւ այն պատճառով, որ մայիսից գործող ժամանակացույցով վերջին ամիսներին շուրջօրյա ջրամատակարարում ունեցող տարածքների շարքերն են անցել Կիլիկիա ու Նորագավիթ թաղամասերը, Նոր Նորքի 5-րդ ու 8-րդ զանգվածները: Բարելավվել է նաեւ ջրամատակարարումը Երեւանից դուրս շատ համայնքներում, որտեղ այն նախկինում ժամանակացույցով էր: Որոշ տարածքներում արդեն շուրջօրյա ջուր ունեն: Մասնավորապես խոսքը Եղվարդի, Բալահովիտի, Գետարգելի, Պտղնիի մասին է: Բնականաբար, մեծ տարածք՝ մեծ պատասխանատվություն: Սրանով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն էլ համակարգում ավելի մանրակրկիտ բնույթ են կրել: Այստեղից էլ համոզվածությունը, որ ներկայիս ամառը նախորդից ավելի ջրառատ կլինի:
Աչքի տակ ունենալով առաջիկան ու ապագան, Երեւան Ջուրը բավարար ուշադրություն է դարձրել նաեւ օրախնդիրներին: Խոսքը մասնավորապես ընթացիկ ու արդիականացմանն ուղղված աշխատանքների մասին է բաշխիչ ցանցում, դրա օպտիմալացման, շահագործման հուսալիության բարձրացման ու ջրի տնտեսման նպատակով, ինչպես նաեւ վթարներին արագ արձագանքման: Իսկ դրանք համակարգի ընդհանուր ֆիզիկական մաշվածության պատճառով զգալի են եղել. 530-ը ջրագծերում, 1636-ը կոյուղագծերում եւ 149-ը պոմպակայաններում: Այնուամենայնիվ, Երեւանում մայիսին 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 85,2 %-ը, իսկ 17-23,5 ժամ՝ 14,8 %-ը, ինչը վկայում է, որ շահագործման ծառայությունները գործել են հստակ ու հուսալի, աշխատանքները կատարվել են արագ ու բարձր որակով:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. մայիսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. մայիսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0988964001467115557301927.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
4197 դիտում
15:31 26-07-2016
Veolia-ն շարունակում է աշխատել. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2016թ. հունիսին
3695 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
3221 դիտում
18:00 25-11-2016
Գործարկվեց SCADA հեռակառավարման ծրագիրը. Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. հոկտեմբերին
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված