36182 դիտում
22:08 28-06-2016
Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկա գտնվեց ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի և «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի՝ «Հավերժություն» պարային ներկայացմանը, որը բեմականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Միջոցառման սկզբին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի և շնորհակալական խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, որում մասնավորապես նշված էր. «Պատրիկ Մալաքյանին ճանաչում են ոչ միայն իբրև հայ ազգի մեծանուն արվեստագետ Անրի Վերնոյի որդի, այլև իր երկրին և ժողովրդին նվիրված հայի: Լինելով հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մարսելի մասնաճյուղի նախագահ՝ նա Սփյուռքում մշտապես աջակցել է հայապահպանության, հայ արվեստի ու մշակույթի տարածման գործին:
Նրա ջանքերով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տպագրվեց Անմոռուկի պատկերով դրոշմանիշ և դրոշմաթուղթ՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Մի առիթով Պատրիկ Մալաքյանն ասել է, որ ինքը խոր հարգանք ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել իրենց ազգային ինքնությունը, հայեցիությունը»:
ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով Հայաստանի և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց «Պողոս Նուբար» մեդալով, որը նրան հանձնեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Սփյուռքում հայ մշակույթի պահպանման և տարածման համար «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանին հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր:
Այնուհետև ներկաները դիտեցին ներկայացումն, որն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի անցած ուղին, դժվարություններն ու հաղթական վերելքները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 792+
792+
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
16:59 23-07-2016
Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
1942 դիտում
18:45 28-07-2016
Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
1386 դիտում
17:52 25-04-2014
Անրի Վերնոյի որդին Երևանում մասնակցում է «Մենք հիշում ենք» կրթամշակությաին ծրագրին
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին