211652_close_icon
views-count4094 դիտում article-date 15:24 20-11-2020

Եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը. խոսնակ

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից, հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ «Հայցելով նրանց ներողամտությունը՝ հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», - նշել է Մուսինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան...

Posted by Arman Musinyan on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ

Նմանատիպ նյութեր