211652_close_icon
views-count7869 դիտում article-date 09:07 02-07-2016

Լարսում փողով «գործ են անում», իսկ հերթագրվածներն անհույս սպասում են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն անվճար ՀՀ է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին: Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից երեկ ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից ու Լարսում փողով «գործ են անում»: Արայիկ Մարգարյանը մեզ պատմեց, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը 2 անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում: Փոխարենը հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի և Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչևդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով: «Հունիսի 22-ից այստեղ ենք: ԱԻՆ-ից եկան-ասացին, որ հերթագրում են, որ անվճար չվերթներ պետք է լինի դեպի Երևան: Հերթագրվեցինք: Առաջին մի քանի չվերթի ժամանակ մեր հերթը զիջեցինք հիվանդ, տարեց մարդկանց, երեխաներին, հիմա մեր հերթը չի հասնում: Անցակետից 20 կմ հեռավորության վրա կանգնած ենք: Ամեն օր ժամը 17:00-ին գնում ենք Լարս, հերթագրվում, հետ գալիս: Ստացվում է, ամեն օր 100 կմ գնում գալիս ենք: Արդեն 5-6 ինքնաթիռ է իջել Երևան, բոլոր հերթերի մեջ ես ու իմ ընկերները եղել ենք, չենք կարողացել ինքնաթիռ նստել: Բայց էդ ինքնաթիռ մարդիկ են նստում, որոնք մի ժամ առաջ են Լարս եկել կողքի քաղաքից՝ Ստավրոպոլից, Պյատիգորսկից: Լսել են, որ անվճար չվերթ կա, եկել են: Մեջը 100 տոկոս իրենք փող են վերցնում, որովհետև հիմա շատ է թանկացել ինքնաթիռի տոմսը: Փող են վերցնում ու ուղարկում են»,- պատմեց Արայիկ Մարգարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր