211652_close_icon
views-count1181 դիտում article-date 11:35 02-07-2016

Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Ավստրալիայում այսօր առավոտյան մեկնարկել են հերթական դաշնային ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն: Ինչպես հայտնում է BBC-ն, փորձագետները, սակայն, կանխագուշակում են, որ իշխող պահպանողական կոալիցիան ավելի շուտ կպահպանի իշխանությունը, չնայած և կարող է մի քանի տեղ կորցնել խորհրդարանում: Իսկ լոյբորիստների առաջնորդ Բիլլ Շորթենը գտնում է, որ դեռ ոչինչ որոշված չէ: Եթե լեյբորիստներին հաջողվի հաղթանակ կորզել ընտրություններում, Բիլլ Շորթենը կդառնա այդ երկրում վերջին 6 տարվա ընթացքում 6-րդ վարչապետը: Իշխող կուսակցության առաջնորդ Թերբուլլը խոստանում է ավստրալացիներին վարձու աշխատողների և մանր բիզնեսով զբաղվողների համար հարկերի նվազեցում, Շորթենն էլ իր հերթին խոստանում է օրինականացնել միասեռական ամուսնությունները:

Նմանատիպ նյութեր