Թուրքիայում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Թուրքիայում այս գիշեր թեթև շարժիչով ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել Այվալիք քաղաքի մերձակայքում: Դեռևս անհայտ են կործանման պատճառները: Օդանավում եղել են ուսանողն ու նրա հրահանգիչը: Նրանք երկուսն էլ զոհվել են:
Ինքնաթիռն ընկել է հենց թռիչքուղու վրա: Անկման հնարավոր վարկած է շրջանառվում շարժիչի աշխատանքի խափանումը:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: