Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Գերմանական ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ բուռն քննարկումներից հետո որոշել է տեղի տալ Մխիթարյանի ցանկությանը՝ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ակումբը Մխիթարյանին Պրեմիեր Լիգայում մաղթում է ամենամեծ հաջողություններ», նշված է գերմանական ակումբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի տրանսֆեր համար մանկունյանցիները «Բորուսիային» կվճարեն մոտ 40 մլն եվրո: