Պաշտոնական. Դեյլի Բլինդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Հոլանդիայի հավաքականի և «Այաքս»-ի պաշտպան Դեյլի Բլինդը, ով իրեն հիանալի դրսևորեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի ֆինանսական մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մանոկւնիանցիները հոլանդացի խաղացողի համար 18 մլն եվրո են վճարել: