211652_close_icon
views-count12391 դիտում article-date 13:20 03-07-2016

Ռուսաստանից Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 10 անգամ գերազանցում է առաջարկը ոլորտում

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը մոտ 10 անգամ գերազանցում է շուկայում առկա իրական առաջարկը: Այս մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի ղեկավար Մայա Լոմիձեն` Риа Новости-ն տված հարցազրույցում: Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ զբոսաշրջության ոլորտում սահմանափակումների վերացման արդյուքում Թուրքիա մեկնող քաղաքացիների կողմից զանգերը կրկին սկսվել են հնչել գրասենյակներում, իսկ Անթալիայում հանգստանալ ցանկացողների թիվը գրեթե 10 անգամ գերազանցում է ոլորտի հնարավորություններն այս պահին: Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամը սկսվել էր դեռևս 2015 թ-ի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Су-24-ը, ինչից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական սահմանափակումներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր