211652_close_icon

Իրկուտսկում հայտնաբերել են կործանված Ил-76-ի անձնակազմի զոհված բոլոր 10 անդամների դիերը

views-count2855 դիտում article-date 09:41 04-07-2016
ՌԴ Իրկուտսկի շրջանում փրկարարները եռօրյա որոնումների արդյունքում գտել են ՌԴ ԱԻՆ-ին պատկանող Ил-76 ինքնաթիռի անձնակազմի բոլոր 10 անդամների դիերը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 1-ին, երբ մասնակցում էր անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներ են համարվում մարդկային գործոնը, տեխնիկական խնդիրը և շրջակա միջավայրի գործոնը, հայտարարել է ՌԴ Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչ Միկոլայ Յակիմենկոն: Ինքնաթիռն ամբողջովին այրվել է, «սաև արկղերը» վնասվել են օդի ջերմաստիճանի ուժեղ ազդեցության ներքո, սակայն որոշ չափով պահպանվել են:

Նմանատիպ նյութեր