211652_close_icon
views-count2183 դիտում article-date 15:30 04-07-2016

2016 թ-ի առաջին 6 ամիսներին աշխարհում 74 լրագրող է սպանվել. զեկույց

Այս տարվա առաջին 6 ամիսներին աշխարհի 22 երկրներում սպանվել է 74 լրագրող: Տվյալները հրապարակել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, հաղորդում է Tass-ը: Լրագրողների համար առավել վտանգավոր երկրներ են համարվել Աֆղանստանը (սպանվել է 10 լրագրող), Սիրիան (9), Մեքսիկան (8), Իրաքը (7), Եմենը (7), Գվատեմալան (5), Հնդկաստանը (4), Պակիստանը (4) և Թուրքիան (4): Առաջին տասնյակում են հայտնվել նաև Ռուսաստանը և Սալվադորը, որտեղ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում սպանվել է 2-ական լրագրող:

Նմանատիպ նյութեր