3678 դիտում
15:53 18-12-2017
2017 թ-ի սկզբից աշխարհում 97 լրագրող է զոհվել. զեկույց
2017 թվականի հունվարից մինչև այսօր աշխարհի 28 երկրներում 97 լրագրող է զոհվել։ Տարեկան զեկույցը հրապարակել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, որը գործում է Ժնևում, հաղորդում է Tass-ը։
Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի զոհված լրագրողների թիվն ավելի քիչ է։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում զոհվել է 1197 լրագրող։
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է, որտեղ հունվարից մինչ այսօր ԶԼՄ 14 ներկայացուցիչ է զոհվել։ Հնգյակում տեղ են գտել Իրաքը /9 զոհ/, Աֆղանստանը /8/, Հնդկաստանը /8/, Պակիստանը /8/։
Յոթերորդ տեղում են հայտնվել Ֆիլիպինները և Սիրիան /6-ական/, որոնց հաջորդում են Սոմալին /5/ և Հոնդուրասը /4/։
Նշվում է, որ մամուլի ներկայացուցիչների համար ընթացիկ տարում առավել վտանգավոր տարածաշրջան է համարվել Ասիան, որտեղ զոհվել է 32 լրագրող, ինչպես նաև Լատինական Ամերիկան /29 զոհ/ և Մերձավոր Արևելքը, ներառյալ Թուրքիան/21/։
Նմանատիպ նյութեր
685 դիտում
10:53 16-12-2014
2014-ին աշխարհում զոհվել է 66 լրագրող. RWB-ի զեկույց
1359 դիտում
21:49 31-07-2014
Գազայում մարտերի սկզբից զոհվել է պաղեստինցի 9 լրագրող
1502 դիտում
19:59 15-06-2015
Ուկրաինայում հակամարտության սկզբից մինչ օրս զոհվել է առնվազն 8000 լրագրող
Այս բաժնից
787 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
601 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել