99150 դիտում
18:51 04-07-2016
Արցախի Հանրապետության Մարտակերտի դիրքերից մեկում հերոսաբար զոհված տղաների անունով կառուցվեց Հավերժության Պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի դիրքերից մեկում հերոսաբար զոհվեցին 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան, 26-ամյա Արմենակ Ուրֆանյանը, 20-ամյա Ռոբերտ Աբաջյանը, 20-ամյա Քյարամ Սլոյանը, և 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանը:
Հունիսի 28-ին Ճամբարակի Երկրապահի տղաները իրենց ուժերով տղաների զոհված վայրում տեղադրեցին հուշաքար և խաչքար, որի օծման ու հուշաքարի բացման արարողությանը մասնակցում էին մերօրյա հերոս զինվորների հարազատները:
Դժբախտաբար, բացմանը չէր մասնակցում Ա. Ուրֆանյանի հարազատներից ոչ ոք` հարգելի պատճառներով, քանի որ Արմենակի եղբայրը` Պրանց Ուրֆանյանը Ստեփանակերտում ավտովթարի էր ենթարկվել, բարեբախտաբար, առանց վնասվածքների:
Այդ պոստը Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու ժամկետային զինվորները իրենց համար համարում են Սրբության Սրբոց` մի նոր Պանթեոն ու երդվել են, որ թե այդ դիրքը, և թե մնացած պոստերը անառիկ են պահելու թշնամի ճիվաղների հարձակումներից, որովետև հերոսները իրենց կյանքի գնով են փրկել հողն Հայրենի և դա համարում են ամենամեծ պատգամը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, նաև, որ դա զինովորներին ավելի է ուժ տալիս և ավելի է պարտավորեցնում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
113111 դիտում
10:56 06-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մարտակերտի պաշտպանական դիրքերից. իսկական առյուծները անառիկ են պահում առաջնագիծը