211652_close_icon
views-count1929 դիտում article-date 08:42 05-07-2016

Ռուս-թուրքական հաշտեցումը կվնասի հայ խաղողագործներին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցների վերացումը որոշակի հետևանքներ է ունենալու դեպի Ռուսաստան գյուղմթերքներ արտահանող ընկերությունների վրա: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ թերթի տեղեկություններով՝ կարող են ի չիք դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղողի արտահանումներին: Պարբերականի տեղեկություններով, արտահանող ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին ռուսական կողմի հետ խաղողի արտահանումների ծավալները կտրուկ մեծացնելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ մինչև պատժամիջոցները Թուրքիան հսկայական քանակությամբ խաղող էր արտահանում Ռուսաստան, և եթե պատժամիջոցները մնային, ապա հայկական խաղողի համար մեծ հեռանկարներ կբացվեին: Եթե, օրինակ, անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել էր մոտ 5 հազար տոննա խաղող, ապա այս տարվա աշնանն այդ ցուցանիշը կարող էր աճել երկուսից մինչև երեք անգամ: Բայց դրա համար պետք էր, որ պատժամիջոցները շարունակվեին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր