211652_close_icon

Իրանի հոգևոր առաջնորդը նոր գեներալներ է նշանակել

views-count4298 դիտում article-date 14:39 05-07-2016
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի հրամանագրով Խաթամ Անբիա կենտրոնական ռազմաբազայի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Ռաշիդ Գոլյամալին, հաղորդում է IRNA գործակալությունը: Խաթամ Անբիա ռազմաբազան ձևավորվել է 1980-ական թվականներին՝ դեռևս իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ է նշանակվել բրիգադիր-գեներալ Աբդուլրահիմ Մուսավին, ԶՈՒ գլխավոր շտաբի կոորդինացնող ղեկավար է նշանակվել բրիգադիր-գեներալ Ալի Աբդոլլախանին:

Նմանատիպ նյութեր