211652_close_icon

Մեծ Բրիտանիան եվրոպացիներին հրում է դեպի անդունդը. ՌԴ ԱԳՆ

views-count1928 դիտում article-date 16:49 05-07-2016
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու կոչ անող Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի հրապարակած զեկույցը, հաղորդում է gazeta.ru-ն: «Չէ՞ որ դուք դուրս եք գալիս ԵՄ-ից և գիտեք, թե ինչ բացասական հետևանք է թողել այն ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականության վրա: Այդուհանդերձ, եվրոպացիներին հրում եք դեպի անդունդ: Դա ամենավերին աստիճանի հանդգնություն ու ստորություն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Զախարովան: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական էր որակել այդ զեկույցի այն դրույթները, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Մեծ Բրիտանիայի փոխգործակցության անհրաժեշտությանը:

Նմանատիպ նյութեր