ԱՄՆ-ն քննադատել է Հորդանանի արևմտյան ափին բնակելի տներ կառուցելու Իսրայելի ծրագիրը
Ամերիկյան իշխանությունները քննադատությամբ են հանդես եկել Իսրայելի ղեկավարության հասցեին՝ կապված Հորդանանի արևմտյան հատվածում և Արևելյան Երուսաղեմում արդեն իսկ բնակեցված հրեական բնակավայրերում հավելյալ հարյուրավոր տներ կառուցելու մտադրության համար, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին այդ ծրագիրն անվանել է «հողերի զավթման սիստեմատիկ գործընթացի վերջին քայլ»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հավանության է արժանացրել այդ ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է 560 տների շինարարություն Մաալե-Ադումում և Երուսաղեմի մերձակայքում, ինչպես նաև 200 տների կառուցում հենց քաղաքի մեջ: Եվս 600 տուն՝ Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասում: