Իսրայելը Հորդանանի արևմտյան ափին կկառուցի ևս 3000-ից ավելի բնակելի տուն
Իսրայելի կառավարությունը, անտեսելով միջազգային կառույցների զգուշացումները, պատրաստվում է Հորդանանի արևմտյան ափին ևս 3000 տուն կառուցել։ Այդ մասին, ինչպես նշում է Interfax-ը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես հաստատել եմ շինարարության նախարարի՝ ավելի քան 3000 նոր տուն կառուցելու մասին առաջարկը»-Twitter-ի իր էջում գրառել է Նեթանյահուն։
Նշենք, որ Թել-Ավիվը շարունակում է արհամարհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որն այդ շնարարությունն անվանում է անօրինական և կոչ անում դադարեցնել։ Իսրայելական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հույս են կապում ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով քննադատել էր ՄԱԿ-ի բանաձևը և այդ հարցում ԱՄՆ-ի նախկին ադմինիստրացիայի դիրքորոշումը։
Փետրվարին Նեթանյահուն պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Վաշինգտոն։