3738 դիտում
09:19 08-07-2016
Արթիկցիները զայրացած են Մուշեղ Պետոյանի վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթիկում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի առիթ են հանդիսացել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին արված հայտարարությունը և տարածվող այն լուրերը, թե իբրև արդեն իսկ ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն», ու ոչ մեկին թույլ չեն տալու, որ դնի իր թեկնածությունը:
Այս հայտարարությունները արթիկցիների մոտ զայրույթ և տարակուսանք են առաջացրել, բանն այն է, որ աղետից հետո արթիկցիներին դրամական օգնություն ցուցաբերելուց պաշտոնապես հրաժարված Պետոյանը, ով իր ունեցվածքը դիզել է արթիկցիների հաշվին, այժմ իր ողջ կապիտալը տեղափոխում է ՌԴ՝ Անապա քաղաք: Ըստ որոշ ճշտվող տեղեկությունների՝ իր ընտանիքն այնտեղ ունի արդեն երկու հյուրանոց և մեկ խոշոր շինություն էլ վարձակալական իրավունքով տվել են հանրահայտ «ՄԱԳՆԻՏ» սուպերմարկետների ցանցին:
Թերթի հետ զրույցում արթիկցիներից մեկը կատակեց՝ եթե Մուշեղին քաղաքապետ դարձնեն, քաղաքի փոքր բյուջեն էլ կտանի Անապա ու իր բիզնեսը կզարգացնի: Շատ են նաև մարդիկ, ովքեր Պետոյանի մասին խոսելիս հիշում են նրա նախընտրական խոստումներն ու պատգամավոր ընտրվելուց հետո դրանց փաստացի մոռացության տալը: Ի դեպ, Պետոյանն այն եզակի պատգամավորներից է, ով այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, էլ ի՞նչ սպասել քաղաքապետ Պետոյանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2274 դիտում
09:25 23-06-2016
Մուշեղ Պետոյանի հայրը Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, թե սեպտեմբերից չեն աշխատելու. «Ժողովուրդ»
14234 դիտում
20:35 03-10-2017
Արթիկցիները բեմի վրա Տիգրան Մանսուրյանին պատվավոր քաղաքացի շնորհեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը