211652_close_icon
views-count3149 դիտում article-date 09:51 08-07-2016

Զինվորը հասել է Գերմանիա, բայց չի բուժվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անելանելի վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ զինծառայողն իր հարազատների և «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի երկարատև պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության և բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ ևս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում: Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռևս ֆիզիոթերապևտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իրեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր