211652_close_icon
views-count10684 դիտում article-date 20:27 08-07-2016

Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ արժանացել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակին. Tert.am

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթողը՝ արդեն երկրորդ անգամ։ Ջանիբեկյանը ոսկե արձանիկի է արժանացել «սուբհոլդինգի կողմից ժամանցային հեռուստաալիքների ստեղծման և արդյունավետ կառավարման համար»: Արթուր Ջանիբեկյանը հումորային հանրահայտ նախագծի՝ Comedy Club-ի ստեղծողներից մեկն է և հիմնադիրը Comedy Club Production ընկերության, որը թողարկում է մի շարք շոուծրագրեր՝ Comedy Club, Comedy Woman, Сomedy Баттл, Stand Up!, Однажды в России, ТАНЦЫ, Где логика? և սերիալներ՝ Интерны, Универ, Наша Russia, Бородач, և այլն։ Արթուր Ջանիբեկյանն այսօր ղեկավարում է 2015 թ. ստեղծված և ժամանցային 5 հեռուստաալիք ու 2 խոշոր փրոդաքշն-ընկերություն միավորող հոլդինգ։ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակաբաշխության հաղթող Արթուր Ջանիբեկյանը դարձել 2012-ին. նա պարգևատրվել է «Հեռուստատեսային արտադրանքի և բրենդների ստեղծման գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտի ամենախոշոր գործարքի համար» հատուկ անվանակարգում: Աղբյուրը` [url=http://www.tert.am/am/news/2016/07/08/janibekian/2074309]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր