211652_close_icon

Մերկելի ու Բան Կի Մունի հայտարարությունները խոսում են դավադրության մասին. Իրան

views-count3707 դիտում article-date 16:10 09-07-2016
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի կարծիքով՝ արևմտյան երկրները դավադրություն են ստեղծում Իրանի դեմ, ինչի մասին վկայում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերյելի հայտարարությունները, տեղեկացնում է Tasnim-ը; Հիշեցնենք, որ ահս տարվա մարտի 8-9-ին Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի փորձրակումներ անցկացրեցին, որն արգելված է ՄԱԿ-ի ընդունած բանաձևով: Ինչպես նշում է գործակալությունը, նախօրեին Մերկելը հայտարարեց, որ բալիստիկ հրթիռների փորձարկումն Իրանի կողմից ՄԱԿ-ի բանանձևերի խախտում է: Բացի այդ, Բան Կի Մունը հայտարարել է, որ փորձարկումները չեն համապատասխանում նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, սակայն պետք է որոշի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ խախտե՞լ է արդյոք Իրանը համաձայնագիրը, թե՞ ոչ: Սալեհիի խոսքով՝ դրա համար աղմկելու ու գոռալու պատճա չկա: «Ես զգում եմ, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ Իրանը աչալուրջ է լինելու:

Նմանատիպ նյութեր