211652_close_icon

Պուտինը Բան Կի Մունի հետ հեռախոսազրույց է ունեցել

views-count1636 դիտում article-date 21:17 14-03-2014
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղրիմում հանրաքվեի մասին, ասվում է Կրեմլի կայքում: «Քննարկել են իրադրությունը Ուկրաինայում, այդ թվում նաև մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի կարգավիճակի որոշման հանրաքվեի մասին: Պուտինը նշել է, որ նրա անցկացման որոշումը համապատասխանումէ միջազգային իրավական նորմերին և ՄԱԿ-ի կանոնակարգին»,-ասվում է հաղորդագրությունում: Վլադիմիր Պուտինը և Բան Կի Մուն պայմանավորվել են հետագա շփման մասին

Նմանատիպ նյութեր