Չեխիայում ուղևորատար գնացքներ են բախվել. կա 7 վիրավոր
Չեխիայում ճակատ առ ճակատ ուղևորատար գնացքներ են բախվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ռոտավա երկաթգիծ կայարանից 200 մ հեռավորության վրա: Հանդիպակաց բախումը տեղի է ունեցել փոքր արագության տակ, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը:
Ըստ տեղի Blesk լրատվականի փոխանցմամբ` բախման հետևանքով կա 7 վիրավոր, ովքեր հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել գնացքավարներից մեկի անուշադրության պատճառով: