2489 դիտում
22:29 11-07-2016
«Վարդանանց» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական համաժողովի խմբի հանդիպումը
Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ «Վարդանանց» բժշկական կենտրոնում կայացավ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո ձևավորված «Բժշկություն և առողջապահություն» հեռաբժշկության խմբի հանդիպումը տարբեր երկրներից ժամանած երիտասարդ մասնագետների, ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյանը:
Ծանոթանալով մասնակիցների հետ՝ պարոն Յաղջյանը ներկայացրեց հուլիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ծրագրված անելիքների, բժշկական լաբորատորիայից Գարգարում և Ստեփանակերտում գտնվող բուժկետերի հետ կապի հաստատման մասին: Քննարկվեցին տվյալների հավաքագրման, տեղեկատվության փոխանակման, խնամքի, սննդի և ֆիզիկական առողջության ոլորտներում իրականացվող բարեփոխումների խնդիրները, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Ես լինելու եմ հեռաբժշկության և «Գարգար» բժշկական ծրագրերի համաղեկավարը. մենք կփորձենք ձեզ հետ միասին մի ծրագիր ստեղծել, որի արդյունքները հնարավորինս կօգտագործենք մեր հետագա աշխատանքներում»,- ասաց միկրովիրաբույժ Գևորգ Յաղջյանը:
Երիտասարդների հետ զրուցեց նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա նշեց, որ հիմնադրամն աջակցում է այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում և ամեն ամառ պետք է գան Հայաստան՝ իրենց ստացած գիտելիքները ներդնելու բժշկության ոլորտում: Այնուհետև որոշեցին ստեղծել Գարգար մեկնող մասնակիցների խումբ, որում ընդգրկված ուսանողները Գարգարում կուսումնասիրեն տեղի հիվանդների խնդիրները, կգրանցեն, կփորձեն ախտորոշել, այնուհետև այդ ախտորոշումը կհամեմատեն «Վարդանանց» բժշկական կենտրոնի ախտորոշման հետ:
Ընտրվեց նաև Երևանում մնացողների խումբը: Հանդիպման ընթացքում համաղեկավարները պատասխանեցին նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հեռաբժշկության խումբն իր աշխատանքները դարձյալ կշարունակի «Վարդանանց» բժշկական կենտրոնում՝ բժշկական խմբերի հետ քննարկելու բժշկության շրջանակի ընդլայնմանը, Գարգարում և Ստեփանակերտում գործող մեկնարկային ծրագրերի քննարկմանը, բժշկական աջակցության համար անհրաժեշտ նյութերին, համակարգչային ծրագրերին ու համացանցային կայքերին վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2174 դիտում
21:53 11-07-2016
«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը շարունակեց իր աշխատանքները ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
Այս բաժնից
766 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
853 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ