880 դիտում
18:00 13-07-2016
Տեղի ունեցավ «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով չորրորդ նիստը
Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի չորրորդ նիստը շարունակվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակում: «Հայաստանի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով նիստը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Հայկական շահերի պաշտպանությունն ԱՄՆ-ում» թեմայով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա խոսեց Հայաստանի և Արցախի մասին արդյունավետ քարոզչություն մշակելու, կազմակերպելու, կարճ, բայց համապարփակ տեղեկատվական նյութեր պատրաստելու և ԱՄՆ կոնգրեսականներին դրանք հասցեական ներկայացնելու անհրաժեշտության մասին: «Այսօր համայն Սփյուռքի ուշադրության կենտրոնում Արցախի հարցն է, և յուրաքանչյուր սփյուռքահայ մտածում է՝ ինչպե՞ս օգնել Ղարաբաղին: Ես պնդում եմ, որ յուրաքանչյուր հայ նախ պետք է այցելի Արցախ և Հայաստան, սեփական աչքերով տեսնի խնդիրներն ու կարիքները, ապա միայն իր օգնությունը բերի Հայրենիքին», - նշեց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
676 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
766 դիտում
11:59 20-10-2024
Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը