211652_close_icon
views-count1319 դիտում article-date 09:35 13-07-2016

Դարձյալ «սեփական խաղի» մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հետաքրքիր բան է «թրոլինգը»՝ նոր եմ սկսում հասկանալ դրա իմաստը: Ենթադրենք, ես գրում եմ խորհրդարանական թեմայով, մեկ էլ մեկնաբանություններում հայտնվում են ծածկանունով մարդիկ և սկսում են հայհոյել ինչ-որ մասնավոր բուհ: Կամ՝ ինչ-որ ադրբեջանցիներ, որոնք կոչ են անում մեզ «դուրս գալ իրենց հողերից»: Կամ էլ՝ ընդդիմադիր մտասևեռումներ ունեցող մարդիկ, որոնց կարծիքով՝ նյութի ամբողջ իմաստն այն էր, որ ես կոչ եմ անում հանդուրժել «այս իշխանություններին»: Վերջերս ևս կարծիք էի հայտնել, թե պետք չէ առավոտվանից գիշեր քննարկել, թե օտար պետությունների պաշտոնյաներից ով ինչ է ասել մեր հասցեին: Այսինքն՝ Հայաստանը, հայ ազգը պետք է ունենա իր նպատակները, իր գիծը, որը պետք է տանի՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում, մինչդեռ մեկնաբանողներից մեկը դա «հասկացավ» այսպես, թե ես չեմ ուզում, որ Հայաստանի նախարարությունները հաշվի նստեն մեր քաղաքացիների պահանջների հետ: Անիմաստ է, իհարկե, պայքարել «թրոլինգի» դեմ, միևնույն է, ամեն մեկը հասկանում է այն, ինչ ցանկանում է հասկանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր