4996 դիտում
09:43 13-07-2016
Պատգամավորը 1.2 միլիարդ դրամ նվեր է ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադի» անունով) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 106 մլն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 մլն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 մլն դրամ և 644.9 մլն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 մլրդ և 605 մլն դրամ:
Արկադի Համբարձումյանը նախորդ տարի հայտարարագրել է 5 մլն 236 հազար դրամ: Պատգամավորը 2015 թվականին եկամուտ է ստացել աշխատավարձից և նվիրատվությունից: Նրա աշխատավարձը կազմել է 6.7 մլն դրամ, իսկ նվեր է ստացել 1 մլրդ 250 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12977 դիտում
21:27 11-10-2022
Ալիեւն ասել է 15 միլիարդ է տվել, իսկ Փաշինյանը զարմացած ասել, որ 5 միլիարդ է ստացել. Շահինյան. Politik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14871 դիտում
10:37 18-07-2017
Պատգամավորը 3 ավտոմեքենա է հայտարարագրել և ավելի քան 1 միլիարդ դրամ. «Փաստ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»