211652_close_icon
views-count14874 դիտում article-date 10:37 18-07-2017

Պատգամավորը 3 ավտոմեքենա է հայտարարագրել և ավելի քան 1 միլիարդ դրամ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր դարձած Դավիթ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ըստ այդմ պատգամավորն ունի երկու հողամաս և երեք ավտոմեքենա՝ «LEXUS LS 600 HL», «MERCEDES–BENZ S 600 L» և «RANGE ROVER 4.6 HSE» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 300 հազար եվրո և 2 միլիոն 300 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեկան եկամուտներ նա չի ունեցել: Մանուկյանի հայրը նույնպես պաշտոնյա է՝ Անդրանիկ Մանուկյանը դիվանագետ է և զբաղեցնում է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Նշենք, որ նորընտիր պատգամավորը ընդամենը 33 տարեկան է, մասնագիտությամբ քաղաքագետ է, իսկ ըստ պաշտոնական կենսագրության՝ մինչ պատգամավոր դառնալը որևէ աշխատանք չի ունեցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր