Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք
Հուլիսի 13-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 28 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: