211652_close_icon

Փրկարարները Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

views-count3251 դիտում article-date 20:18 10-08-2017
Օգոստոսի 10-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի 1-ին մուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 10-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի տանիքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր