211652_close_icon
views-count34125 դիտում article-date 23:30 04-05-2018

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Մայիսի 4-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի թիվ 13 տան խորդանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 4-ին, ժամը 09:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են ոչ թունավոր օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր