Բաղդադում կրկին պայթյուն է որոտացել. կա 7 զոհ
Բաղդադի հյուսիսում կրկին պայթյուն է որոտացել: Մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: