2066 դիտում
10:32 14-07-2016
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 7.4 անգամ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Արտերկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2002-2014 թվականներին աճել է 7.4 անգամ։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2002 թվականին Հայաստան է այցելել 162 հազար զբոսաշրջիկ, 2014-ին՝ 1.2 միլիոն։ Թվում է՝ վատ ցուցանիշ չէ։ Սակայն հատկապես զբոսաշրջության ցուցանիշների մասին խոսելիս՝ պարտադիր է համեմատականներ անցկացնել տարածաշրջանի հարևանների հետ։ Ադրբեջանում, օրինակ, 2002-2014 թվականներին զբոսաշրջիկների ներհոսքն աճել է 3.75 անգամ (ավելի քիչ, քան Հայաստանի պարագայում)։ Սակայն զբոսաշրջիկների հոսքի բացարձակ ցուցանիշի առումով Ադրբեջանն ավելի առաջ Է. 2014-ին այդ երկիրն ընդունել է 2 մլն 160 հազար զբոսաշրջիկ։
Իսկ Վրաստանի հետ համեմատությունն արդեն խորը մտահոգության տեղիք Է տալիս։ 2002-2014 թվականներին Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան հոսքն աճել է 18.5 անգամ՝ 300 հազարից հասնելով 5.5 միլիոնի։ Ու այսօր էլ շարունակում է աճել։ Իհարկե, ծովը մեծ դեր է խաղում զբոսաշրջության հարցում, սակայն ծովը հավերժ եղել է, իսկ վրացական տուրիզմը սկսել է զարգանալ 2004 թվականից հետո ու սրընթաց աճել է հատկապես հետճգնաժամային շրջանում՝ 2010-2013 թվականներին։ Ու, որ պակաս ուշագրավ չէ, Վրաստան այցելող ՀՀ և մյուս երկրների քաղաքացիների անգամ 1%-ը չգիտի՝ ինչ տեսք ունի Վրաստանի լոգոն (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի)։ Իսկ Հայաստանը 400 հազար դոլար է վճարել երկրի լոգոյի ու բրենդի մշակման համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
15:21 11-07-2015
Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է
2789 դիտում
17:12 27-06-2017
Ինչպե՞ս է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 1.2 միլիոնից հասնելու 3 միլիոնի
3334 դիտում
23:45 14-12-2018
Ուկրաինայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է․ դիվանագետ
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ