211652_close_icon

Ինչպե՞ս է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 1.2 միլիոնից հասնելու 3 միլիոնի

views-count2999 դիտում article-date 17:12 27-06-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: Այս մասին ԱԺ-ում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել այդքան զբոսաշրջիկների հոսքը Հայաստան. «Այս պահին կա 1.2 միլիոնի հոսք: 3 միլիոնը անիրատեսական չէ՞: Ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը: Փոխնախարարը պատասխանեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր իրականացնել:

Նմանատիպ նյութեր