211652_close_icon
views-count5724 դիտում article-date 10:57 14-07-2016

Ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։ Armlur-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նման որոշում է կայացվել հասարակության շրջանում բուռն քննարկման պատճառով։ Նա նաև ասաց, որ հրամանն արդեն պատրաստվում է։ Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական էր նշանակվել այն բանից հետո, երբ սոցցանցի իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել իր բնակարանը և լքել Հայաստանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր