Սիրիայում պատերազմ հրահրում են դրսից. Բաշար Ասադ
Արտաքին հանվախմբերի աջակցությունը հիմնական պատճառն է Սիրիայում հակամարտության շարունակության, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ինչպես հաղորդել է NBC հեռուստաալիքը, Ասադի խոսքով՝ Սիրիայում ոչ մեկուսացված պատերազմ է ընթանում, ճգնաժամին միջամտել են մի քանի տարածաշրջանային ու միջազգային կողմեր, այ իսկ պատճառով հակամարտությունը շուտ չի ավարտվի:
Սիրիիայի նախագահը նաև ընդգծել է, որ եթե Սիրիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան չօգնեին ահաբեկիչներին և դրան չնպաստեր Արևմուտքը, ապա սիրիական հակամարտությունը մի քանի ամիսց կավարտվեր:
«Թուրքիան սաուդյան փողերի հաշվին նոր ու նոր ահաբեկիչների է հավաքագրում և ուղարկում Սիրիա»,-հայտնել է NBC-ն: