Արևմուտքը շատ է ցանկանում իր իշխանությունը հաստատել Ռուսաստանում և Սիրիայում. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը "Россия 24" и RT հեռուստաալիքների թղթակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արևմտյան պետությունները իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզարշավ են իրականացնում՝ Սիրիայում և Ռուսաստանում իշխանափոխություն կատարելու նպատակով:
«Արևմուտքը չի ընդունում ինքնիշխան պետությունները և գործընկերների: Ռուսաստանը, Սիրիան և Իրանը սուվերեն պետություններ են: Նրանք շատ կցանկանային որևէ մեկին չեզոքացնել և փոխարինել ուրիշ մեկով, ով կգործեր Արևմուտքի շահերից ելնելով, այլ ոչ իր հայրենիքի»,-ընդգծել է Ասադը:
Նա հավելել է, որ իր հրաժարականի հարցը կարող է լուծել միայն Սիրիայի ժողովուրդը: