Ռուսաստանը պատերազմ է հրահրում Սիրիայում. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Ռուսաստանը միայն պատերազմ է հրահրում Սիրիայում և այն ավելի ու ավելի սարսափելի դարձնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է Reuters-ը։
Նա մեկնաբանել է Հալեպում տիրող սարսափելի հումանիտար ավտոշարասյան վրա իրականացված հարձակումները՝ ասելով, որ եթե դա արվել է խաղաղ բնակիչներին վնասելու նպատակով, ապա դա որակվում է որպես ռազմական հանցագործություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի գիշերը ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը գնդակոծման էր ենթարկվել Հալեպի մոտակայքում։ Զոհվել էր 20 խաղաղ բնակիչ։ ԱՄՆ-ն դրանում մեղադրել է ռուսական ավիացիոն ուժերին, իսկ Մոսկվան հերքել է բոլոր մեղադրանքները։