Ֆրանսիան երեկ ապրեց այն, ինչ 5 տարի շարունակ Սիրիայում է տեղի ունենում. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արձագանքել է Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններին և իր ցավակցությունը հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ նրանց հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ Փարիզում տեղի ունեցածն արդեն 5 տարի շարունակ տեղի է ունենում Սիրիայում:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 շրջաններում նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական պաթյուններին զոհ է գնացել 150-ից ավելի մարդ, վիրավորվել է ավելի քան 250 մարդ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել: