211652_close_icon
views-count2773 դիտում article-date 23:15 14-07-2016

«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն ավարտեց իր աշխատանքները

Հուլիսի 14-ին Դիլիջանում IDEA հիմնադրամի հովանավորությամբ տեղի ունեցավ §Հայաստան. Ստեղծենք միասին¦ առաջին երիտասարդական հավաքի ամփոփիչ նիստը: Հավաքի մասնակիցները շրջայց կատարեցին Դիլիջանի «WUC Հայաստան» միջազգային քոլեջում, որից հետո ծրագրերի ղեկավարները ներկայացրին IDEA հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած Հայաստան. Ստեղծենք միասին առաջին երիտասարդական հավաքն ամփոփեց իր կատարած աշխատանքները երեք ուղղություններվ՝«Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա», «Բժշկություն և առողջապահություն», «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ»: Ամփոփիչ նիստը վարում էր «ԼեգալԼաբ» (LegalLab) իրավաբանական բուտիկ ընկերության հիմնադիր Ստեփան Խզրտյանը: Նա նշեց, որ ծրագրի մասին առաջին անգամ ազդարարել է Հանրապետության Նախագահը՝ 2016թ. մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա մասնավորապես ասել է. «Անկախության 25-ամյակի շրջանակներում միջոցառումների կիզակետում են լինելու երիտասարդությունը և հատկապես անկախության սերունդը: Այդ նպատակին է ծառայելու նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների՝ ս.թ. հունիսի 11-16- ը Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում մեկնարկող «Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական ամենամյա հավաքը: Նպատակն անկախության ստեղծագործող սերնդի, մասնավորապես՝ հայրենիքի և սփյուռքի գիտնական երիտասարդների, աշխարհի առաջնակարգ համալսարանների մագիստրանտների և ասպիրանտների համախմբումն է, ինչը նրանց հնարավորություն կտա սեփական գիտելիքներն ու կարողությունները ներդնել Հայաստանի զորացման և տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում»:

Նմանատիպ նյութեր