«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 42 մլն եվրոյով ձեռք բերել Սանեին
«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել «Շալկեի» հետ` վերջինիս կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի համար:
«Քաղաքաբնակները» մտադիր են Գերմանիայի հավաքականի 20-ամյա խաղացողի համար վճարել 42 մլն եվրո, մինչդեռ գերմանական ակումբը պահանջում է 50 մլն եվրո` գումարած պարգևավճարները:
Այլ տեղեկություններով, «Սիթին» Սանեի հետ արդեն համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիրը: