211652_close_icon
views-count14817 դիտում article-date 23:52 17-07-2016

Սևիլիայի բանտի հանճարեղ կալանավորը

Ասում են, թե տակավին պատանի Միգել դե Սերվանտես սիրում էր մի գնչուհու: Մի անգամ, երբ նա այցելում է սիրուհուն, թագավորական գվարդիական հեծելազորի ջոկատը փորձում է ցրել գնչուների թափառախումբը: Սերվանտեսը մի գվարդիականից խլում է սուրը և կռվի բռնվում, պաշտպանում գնչուներին: Այդ կռվի ժամանակ նա ծանր վիրավորում է գվարդիականների կապիտանին: Միջադեպից հետո նա փախչում է Իտալիա: Իսկ դատարանը հեռակա դատապարտում է ձեռքի անդամահատման: 20 տարեկանում Սերվանտեսը ծառայության է անցնում Հռոմի Պի Հինգերորդ Պապի արտակարգ դեսպան Ջուլիո Ակվավիայի մոտ և նրա հետ գալիս Մադրիդ: Երկու տարի անց գնում է Հռոմ և ծառայության անցնում Իտալիայում տեղակայված իսպանական բանակում: Հինգ տարի անցկացնում է Իտալիայի տարբեր քաղաքներում, ծանոթանում վերածննդի մշակույթի և գրականության հետ: 1570-ականներին ծավալվում է պատերազմ Սուրբ դաշինքի (Իսպանիա, Վենեցիա, Հռոմի պապ) և Օսմանյան կայսրության միջև: Սերվանտեսն աչքի է ընկնում Լեպանտոյի ծովամարտում 1571թ. հոկտեմբերի 7-ին: Նա «Մարկեզա» ռազմանավի սվինամարտի (абордаж) խմբի հրամանատարն էր: Այդ ծովամարտում թուրքական նավատորմը գլխովին ջախջախվում է: Իսկ Սերվանտեսը վիրավորվում է ուսից, ինչի պատճառով ձախ ձեռքը թուլանում է և չի վերականգնվում ամբողջ կյանքում: [img]/ups/images/0374199001468734734629336.jpg[/img] [i]Լեպանտոյի ծովամարտը[/i] Հայրենիք վերադառնալու ճանապարհին նրանց նավը հարձակման է ենթարկվում Ալժիրցի ծովահենների կողմից: Սերվանտեսը գերի է ընկնում և 5 տարի բանտարկված մնում Ալժիրում: Փախուստի չորս անհաջող փորձերից հետո փրկագնով ազատվում է և վերադառնում Մադրիդ: Չունենալով ապրուստի միջոցներ Սերվանտեսը կրկին զինվորագրվում է և երկու տարի ծառայում բանակում՝ Պորտուգալիայի տարածքում: 1583թ. վերադառնալով հայրենիք, Սերվանտեսն անցնում է պետական ծառայության, կատարում պետական գնումներ, հարկեր և ապառքներ հավաքում, զուգահեռաբար զբաղվում գրականությամբ: Այդ շրջանում նա մեկ անգամ հաղթում է պոետների մրցույթում, ստանալով պարգև՝ երեք արծաթե գդալ: 1585թ. հրատարակվում է նրա գրած «Գալատեա» վեպը, որը Սերվանտեսին գրական ճանաչում է բերում: 1584թ.-ին Միգել Սերվանտեսն ամուսնանում է 19-ամյա Կատալինա դե Սալասար-ի-Պալասյոսի հետ, որը սակայն շատ չնչին օժիտ է ունենում: Եվ Սերվանտեսը ստիպված կրկին անցնում է պետական ծառայության: Նա զբաղվում է Անհաղթելի Արմադայի մատակարարումներով: Մի անգամ հաշվապահական սխալի պատճառով Սերվանտեսը հանիրավի մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու մեջ, որի պատճառով երեք ամիս անցկացնում է բանտում: Բանտից դուրս գալուց հետո նա կրկին պետական ծառայության է անցնում, կատարում է հարկերի և ապառքների հավաքման աշխատանք: Մի անգամ 7.400 ռեալի հարկեր և ապառքներ է հավաքում և գումարը փոխանցում բանկ, սակայն բանկիրը կարճ ժամանակ անց սնանկ է ճանաչվում և փողը չի փոխանցում պետությանը: Արդյունքում Սերվանտեսը մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու մեջ և բանտարկվում Սևիլիայի բանտում: [img]/ups/images/0033438001468734750842471.jpg[/img] [i]Սերվանտեսը բանտում գրում է Դոն Կիխոտի մասին վեպը[/i] Սևիլիայի բանտում Սերվանտեսը 1602թ. սկսում է գրել «Հանճարամիտ իդալգո Դոն Կիխոտ Լա Մանչացին» աշխարհահռչակ վեպը, որը հրատարակվում է 1605թ: Առաջին անգամ այն տպագրվում է շատ քիչ տպաքանակով: Սակայն նույն տարում վեպը ևս չորս անգամ վերահրատարակվում է: Վեպի երկրորդ մասը՝ տպագրվում է 1615թ.-ին: [img]/ups/images/0153409001468734765167259.jpg[/img] [i]«Հանճարամիտ իդալգո Դոն Կիխոտ Լա Մանչացին» գրքի առաջին հրատարակության տիտղոսաթերթն ու նկարը[/i] Միգել դե Սերվանտեսը մահանում է 69 տարեկանում, 1616թ. ապրիլի 23-ին, աղքատության մեջ: Այս օրը խորհրդանշականորեն համարվում է Վերածննդի դարաշրջանի ավարտը: Հուղարկավորվում է ֆրանցիսկյան միաբանության միջոցներով, նրանց վանքերից մեկում: Նրա գերեզմանի ճշգրիտ տեղն անհայտ է: Մադրիդում Սերվանտեսի հուշարձանը տեղադրվում է մահից մոտ երկու հարյուր տարի անց միայն՝ 1835թ.: [img]/ups/images/0324204001468734778322766.jpg[/img] [i]Սերվանտեսի արձանը, Դոնի Կկիխոտի ու Սանչո Պանսայի արձանները Մադրիդի կենտրոնական հրապարակում[/i] Միգել դե Սերվանտեսի աշխարհայացքը ձևավորվել է եվրոպական հումանիստական մտքի ազդեցությամբ: Առանձնահատուկ ազդեցություն է ունեցել Էրազմ Ռոտերդամցու «քրիստոնեական մարդասիրության» վարդապետությունը: [img]/ups/images/0459731001468734791261503.jpg[/img] [i]Էրազմ Ռոտերդամցի[/i] Էրազմ Ռոտերդամցին քննադատում էր կաթոլիկ բարքերը: Նա կարևորում էր մարդու՝ ինքն իր նկատմամբ հոգևոր աշխատանքը, դեպի Աստված անհատական ուղին և վաղ քրիստոնեական իդեալը՝ մարդկային համակեցությունը հավատի և սիրո մեջ, որը մարմնավորված է «Քրիստոսի առեղծվածային մարմնի» խորհրդանիշում: Այս գաղափարները գեղարվեստական վարպետությամբ արտահայտված են Դոն Կիխոտի վեպում, որը թարգմանվել է աշխարհի բոլոր լեզուներով և ամենաշատ ընթերցված գրքերից մեկն է: Սերվանտեսի աշխարհահռչակ վեպը խորապես ներգործել է տարբեր ազգերի բազմաթիվ գրողների, արվեստագետների, մտածողների վրա, քննվել է փիլիլիսոփայական, հասարակագիտական, իրավական, կրոնական, բարոյագիտական, գեղագիտական և այլ տեսանկյուններից: Սերվանտեսի գլուխգործոցը ոգեշնչել է ստեղծելու տարբեր ժանրի բազմաթիվ գրական գործեր, հիմք է դարձել նկարչական, թատերական, երաժշտական վերարտադրությունների: [img]/ups/images/0751144001468734815548143.jpg[/img] Դոն Կիխոտի գրքի մոտիվներով նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր:

Նմանատիպ նյութեր