Նիսի ահաբեկչության գործով ևս 2 քաղաքացի է ձերբակալվել
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու կասկածանքով ոսռիկանությունը ձերբակալել է 1 տղամարդու և 1 կնոջ, հաղորդում է Reuters-ը:
Վերջիններս, որոնց ինքնությունը չի հրապարավում, արդեն կանգնել են դատարանի առաջ:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր 5 հոգու, ովքեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ էին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻՊ-ը հայտարարեց, որ ստանձնում է ահաբեկչության պատասխանատվությունը: