211652_close_icon
views-count5167 դիտում article-date 15:07 17-07-2016

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի տնտեսությանը տխուր ապագա է սպասվում. Bloomberg

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կարող է այդ երկրի համար տնտեսական ճգնաժամով ավարտվել, գրում է Bloomberg պարբերականը՝ հղում անելով մի շարք փորձագետների: Ըստ թերթի՝ Թուրքիայում քաղաքական անկայունությունը իսկական աղետի է վերածվելու այդ երկրի համար, որը ներկա պահին արտաքին ներդրումների հաշվին ֆինանսավորում է գործողությունների մեծ մասը: Վերլուծաբանների կարծիքով՝ այս տարի Թուրքիայի բյուջեի դիֆիցիտը կավելանա ՀՆԱ-ի մինչև 4.5%-ով և անկախ նրանից, թե ինչպես թուրքական կառավարությունը կորոշի լուծել ընթացիկ քաղաքական խնդիրները, այդ երկրի ֆոնդային շուկան կարող է կորցնել մինչև 20%: Այդ կարծիքին է լոնդոնյան Ecstrat խորհրդատվական ընկերության՝ շուկայի զարգացման հարցերով փորձագետ Էմադ Մսոտակը:

Նմանատիպ նյութեր